Նյարդաբանություն
Ուղեղային ախտանիշներ. nairimed.com
Ուղեղի և նրա թաղանթների ախտահարման հետ կապված ախտանիշների առաջացումը կարող է վկայել շատ ծանր հիվանդությունների մասին։ Ուղեղային ախտանիշների ամբողջությունը կրում է մենինգեալ համախտանիշ անվանումը։ Դրանք են` գլխացավը, պարբերաբար առաջացող փսխումը, ծոծրակային մկանների կարկամությունը, Բրուձինսկու և Կերնիգի ախտանիշները, տարբեր գրգռիչների անտանելիությունը և այլն։
Դիտարկենք ավելի մանրամասն
Ուղեղային ախտանիշներից է, առաջին հերթին, ուժեղ գլխացավը։ Այն կարող է լինել լոկալ՝ տեղակայված ծոծրակային կամ ճակատային շրջանում, կարող է ընդգրկել նաև ամբողջ գլուխը։
Մենինգեալ համախտանիշի ժամանակ գլխացավը հաճախ ուղեկցվում է փսխումով, որն առաջանում է հանկարծակի և ուժեղ՝ շատրվանով։ Փսխումը չի թեթևացնում վիճակը և կապված չէ ստամոքսաղիքային ուղու խանգարման հետ։
Ուղեղային երևույթներից է նաև պարանոցի մկանների կարկամությունը։ Բարձր տոնուսի հետևանքով հիվանդի համար դժվար և ցավոտ է թեքել գլուխը։
Բրուձինսկու ախտանիշի դեպքում, երբ հիվանդը մեջքի վրա պառկած վիճակում գլուխը թեքում է դեպի կրծքավանդակ, նա ակամա ոտքերը ծալում է ծնկներում, կամ մի ոտքը ծալելիս, մյուս ոտքն էլ է մեքենայաբար ծալում։
Կերնիգի ախտանիշը դրսևորվում է ոտքը լիովին ուղղելու անհնարինությամբ, որը մինչև այդ ծալված է եղել կոնք-ազդրային և ծնկային հոդերում` ուղիղ անկյան տակ։
Ուղեղի թաղանթների ախտահարման դեպքում հիվանդի մոտ զարգանում է վառ լույսի, սուր հոտերի, հպման անտանելիություն, դառնում է լացկան։ Հնարավոր են պարեզներ (ոչ լրիվ պարալիչներ) և զգայնության խանգարումներ։
Ուղեղի ախտահարման ախտանիշներից են նաև՝ արտահայտված քնկոտությունը, գիտակցության մթագնումը։
Ուղեղային ախտանիշները` երեխաների մոտ
Երեխաների մոտ ախտանիշները կարող են դրսևորվել Լեսաժի, Ֆլատոյի, «եռոտանու» ախտանիշներով, գաղթունի փխրունությամբ։
Լեսաժի ախտանիշ դիտվում է կրծքի հասակի երեխաների մոտ. երբ երեխային բարձրացնում են անութափոսերից, ոտքերը սեղմում է որովայնին, և դրանք հնարավոր չէ ուղղել։
«Եռոտանու» ախտանիշի դեպքում երեխան չի կարողանում նստած մնալ հարթ հատակին՝ ոտքերն առաջ տարածած վիճակում, նա հետ է թեքվում և ընկնում։
Ֆլատոյի ախտանիշի դեպքում գլխի դիրքի փոփոխության ժամանակ՝ առաջ կամ դեպի որևէ կողմ թեքելիս, երեխայի բբերը խիստ մեծանում են։
Երեխաների մոտ մենինգեալ համախտանիշի ամենահաճախ հանդիպող դրսևորումները Լեսաժի և Ֆլատոյի ախտանիշներն են։
Մենինգեալ համախտանիշի ժամանակ կրծքի երեխաները լինում են շատ անհանգիստ, կամակոր, գիշերը հանկարծակի ճչում են։ Հնարավոր են աղիների գործունեության խանգարումներ, գղտոց։
Ի՞նչ հիվանդությունների դեպքում են առաջանում ուղեղային ախտանիշները
Ուղեղային ախտանիշները հաճախ վկայում են.
- կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ հիվանդությունների մասին, ինչպիսիք են մենինգիտը, էնցեֆալիտը և այլն,
- ուղեղում տարբեր ծագման արյունազեղումների մասին,
- գանգուղեղային վնասվածքների մասին։
Ուղեղային ախտանիշների առաջին իսկ դրսևորումների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի՝ նյարդաբանի կամ նյարդավիրաբույժի։ Պետք է չսպասել, որ այն «ինքնուրույն կանցնի», այն ո՛չ միայն չի անցնի, այլ վիճակն ավելի կվատթարանա։
18.01.2021 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ